Նորություն չկա, եթե Սյունիքի մասով ինչ֊որ բան կա՞․․․  նույնն էլ Վարդենիսում է․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

թագուհի
24News-ի հարցին՝ ի՞նչ նորություն կա Վարդենիսի սահմանային գոտուց, որտեղ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ սադրանքն են իրականացրել՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ նորություն դեռ չունի։

«Որևէ նորություն չկա, եթե Սյունիքի մասով ինչ֊որ հստակ բան կա՞․․․  Նույնն էլ Վարդենիսում է»,-ասել է Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ երեկ՝ ուշ երեկոյան, տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկակական տարածքից՝ ասելով, որ չի պատրաստվում անգամ մեկ մետր զիջել իր տարածքից։ Այս պահին ադրբեջանցիները դեռևս Սյունիքի՝ իրենց կողմից զբաղեցված հատվածում են (Սև լիճ) և սպասում են վերադասի հրահանգին։

--00—ԼՄ