Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

․

Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները շարունակեցին քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ:

--00--ԱՀ