ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն պահպանել իրավիճակի ապաէսկալացիայի համար

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

․

ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ապաէսկալացիայի կոչ է անում: Այս մասին, հինգշաբթի հայտարարություն է հրապարակել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- նշել է դիվանագետը:

--00--ԱՀ