Սև լճի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են. Գորիսի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

․

Սյունիքի մարզի Սև լիճ տեղանք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներթափանցման հարցով ժամեր առաջ մեկնարկած բանակցություններն  ավարտվել են: Տեղեկությունը 168.am-ին փոխանցել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա, սակայն, բանակցություններից այլ մանրամասներ չհաղորդեց՝ նկատելով. «Բանակցություններն ավարտվել են, բայց արդյունքների մասին որևէ տեղեկություն չունեմ»:

Հարցին՝ արդյո՞ք վաղը ևս բանակցությունները շարունակվելու են՝ Գորիսի փոխքաղաքապետը պատասխանեց՝ այո:

Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ավելի վաղ հայտնել էր,որ ժամը 12-ին վերսկսվելու են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում։
«Առաջին բանակային կորպուսն է բանակցելու։ Ժամը 12-ի կողմերը պետք է վերսկսվի»,- ասել էր Մենուա Հովսեփյանը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս