Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք անցնել, քանի որ ամբողջ սահմանը կահավորված չի եղել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Արմեն Գրիգորյան

Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Բանակցությունները ևս իրենց մեջ մեսսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խնդրի կարգավորմանն ենք գնում և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին՝ ինչպես է հակառակորդը կարողացել անցնել Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-հավելեց Արմեն Գրիգորյանը:

--00--ԱՀ