ԵՊՀ նախկին ռեկտորին փորձում էին վարկաբեկել, որ Սյունիքի մասին նրա աշխատությունը չկարդաք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

հասարակական

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որին կից նաև հրապարակել է տեսանյութ։ Միհրան Հակոբյանը տեսանյութում խոսում է Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության մասին։

«Արցախ հանձնած կապիտուլյանտը Սյունիքն է հիմա հանձնում՝ դանդաղ, մաս-մաս ու հետևողականորեն: Գոնե հիմա հասկանու՞մ եք, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ինչի համար էին սրիկաները փորձում վարկաբեկել: Հենց սրա համար. որ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը 1917-1920» աշխատությունը չկարդաք ու չիմանաք, թե ոնց են ժամանակին Սյունիքը փրկել ու ինչպես պետք է հիմա փրկել»,-գրել է Հակոբյանը: