Սև լճի մոտ իրավիճակ չի փոխվել, բանակցություններ են ընթանում․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

Սյունիքի մարզի Սև լճի մոտ իրավիճակը չի փոխվել, այս պահին ևս բանակցություններ ընթանում են։ Այդ մասին 24News-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ իր հերթին Tert.am-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները նախատեսված են ժամը 12:00-ին։

Ավելի վաղ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ևս 24News-ին հայտնել էր, որ գիշերվա ընթացքում իրավիճակ չի փոխվել, ադրբեջանցիները հետ չեն գնացել, մերոնք էլ են տեղում եղել, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են եղել տեղում, և արդյոք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ մասնակցե՞լ է բանակցություններին։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը, թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել, քանի որ բնագծի այդ հատվածում հայկական դիրքեր չեն եղել։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ  բանակցություններ է վարել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և միաժամանակ հորդորել այս իրավիճակում պահպանել սառնասրտություն։

--00—ԼՄ