Հերացու թունելից Խանջյան թունել տանող մասում «Mercedes» է հրդեհվել, պատճառը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմանում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Հակոբ Մաշչյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։

Ըստ նախնակման տեղեկության՝ տուժածներ չկան։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։

--00—ԼՄ