Ադամ Շիֆը ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզ ներխուժելու հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նկար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, ըստ որի՝ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորուստների: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ գնալու ռազմական սրման, սանձազերծելու նոր պատերազմով», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը, ապա հավելել, որ պետք չէ ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է Շիֆը և տեղեկացրել, որ հաղորդակցության մեջ է եղել Բայդենի վարչակազմի հետ, և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի գործընթացներում, և այժմ ավելի առարկայական, քան երբևէ:

«Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է օրեր այն, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից»,-գրել է Բայդենը։

--00—ԼՄ