ՀՀ ԶՈւ ԳՇ պատվիրակությունը մասնակցել է «Զապադ-2021» զորավարժության բանակցություններին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

ՊՆ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:

    --00—ՄՀ