Վրաստանի վարչապետն Ավինյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Ղարիբաշվիլին ծաղկեպասակ է դրել, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Վրաստանի վարչապետը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացվեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

--00—ԼՄ