Վարդենիսում ադրբեջանական զինուժի շարժը շարունակվում է․ դիրքավորվում են իրենց սահմաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է մամուլում տարածվող լուրերին, թե թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում։ Պատգամավորը մասնավորապես նշել է, որ զրուցել է բանակային կորպուսի հրամանատարի հետ, ով իրեն վստահեցրել է, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել։

«Ադրբեջանական զինուժի շարժ եղել է, բայց նրանք բարելավում են իրենց դիրքերը»,-ասել է  Թագուհի Թովմասյանը։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը առաջ չի եկել, պարզապես վերադասավորվում են՝ առանց որևէ ագրեսիայի, կրակոցի։

Մանրամասները՝ տեսանյութում։