Թշնամին Իշխանասարում 3 կիլոմետր առաջ է եկել դեպի Վերիշեն, հարյուրներով շարված են

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Իշխանասար

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են․ տեղեկացնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ 

«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք այունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է նա։

--00—ՄՀ