Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման համար

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

Բագրատյան

Լավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և միջանցք բացի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

«Մեր կողմից արձագանք չկա։ «Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում՝ զարմացնելով անգամ Պուտիին։ Էն մյւս անասունը, որը սահմանադրորեն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է,լռում է։ Բայդենն էլ ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերցրեց ու վերացրեց 907 բանաձևը. այլևս կարելի է Ադբեջանին զենք վաճառել։ Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար։ Արտգործնախարարն էլ լռում է։ Զբաղված է շնիկ ման տալով։ Այ տուզիկ, գոնե շունը շուն լիներ»։

--00—ՄՀ