Գազայից 850 ռեակտիվ հրթիռ է արձակվել, Իսրայելի օդուժը ոչնչացրել է 150 հրետանու համազարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

Վաղ առավոտից իսրայելական օդուժը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածը։ Գիշերը Լոդ քաղաքից հրեաներ են տարհանվել։

Իսրայելի ԶՈւ ներկայացուցիչը հայտարարել է, որ երեկվանից Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից 850 ռեակտիվ հրթիռ է արձակվել։ Իսրայելի օդուժը ոչնչացրել է 150 հրետանու համազարկ: 

Այսօր առավոտյան Իսրայելը ևս հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ, իսկ իսլամիստական խմբավորումն ու պաղեստինյան այլ գրոհայիններ բազմաթիվ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ու Բերշեբայի ուղղությամբ։ 

Ավելի վաղ ավելի քան 200 հրթիռ էր արձակվել Գազայի հատվածից դեպի Իսրայել, ի պատասխան հրեաները խոցել են Համասի և Իսլամական ջիհադի 130 թիրախներ։

--00—ԼՄ