Կարմիր խաչն օգնում է, որ հայ ռազմագերիները կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

կարմիր

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

Հայկական կողմի տարբեր տվյալների համաձայն՝ Ադրբեջանում հայկական կողմն ունի մոտ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել մոտ 70 գերի:

--00—ԼՄ