Մոսկվան պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել ԼՂ-ում աշխատանքների համար․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն է, որը ևս շահագրգիռ է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք աջակցել պայմանների ստեղծմանը դա հնարավոր դարձնելու համար: Բնականաբար, պետք է հաշվի առնենք պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը», - ասել է Լավրովը

ՌԴ արտգործնախարարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ներդրումը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կյանքի կոչվեն «կառուցողական արդյունքին նպաստող» պայմաններում:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է այն գործարարներին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում։

«Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին՝ մասնակցելու վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից նախանշված ծրագրերին»,-ասել է Լավրովը:

--00—ԼՄ