Հայը պետք է գնա երկիր կառուցող ուժերի, այլ ոչ Հայրենիքն աղետի հասցրածների հետևից

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

Սենոր Հասրաթյան

 Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ին հայ ժողովրդի կատարած ընտրության արդյունքում մենք ունեցանք երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժերի հետևյալ դասավորությունը՝

 - Հայրենիքը հազարավոր զոհերի ու գերիների կյանքի գնով խայտառակ պարտության հասցրած և իրենց «առաջնորդին» հոտնկայս ծափահարող իշխող մեծամասնություն.

 - և... անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ սկզբունքայնություն դրսևորելու անընդունակ խորհրդարանական փոքրամասնություն...

 ...Սա դարձավ «արդարամիտ» ու «հեղափոխական» ժողովրդի կողմից «նախկիններից» ազատագրված և «նորը» կառուցած Հայաստանը...

 ...Այսքանից հետո, եթե հայը չի ուզում, որ այդ ամենը շարունակվի, ապա պարտավոր է հավատալ ու գնալ մտածելով Երկիր կառուցող ուժերի, այլ ոչ երբեք խաբեությամբ ու մանիպուլյացիաներով Հայրենիքն աղետի հասցրած  պատահականությունների հետևից...

 Հ.գ.- Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում...»։

 --00—ՄՀ