Հանրային հեռուստաընկերությունը հերքում է. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ю

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի մայիսի 8-ի համարում տպագրվել էր տեղեկություն, որ Հանրային հեռուստաընկերությունում փորձագետների և գործիչների «սև ցուցակ» են կազմել, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հրավիրել: Այս կապակցությամբ ստացել ենք Հանրային ՀԸ պատասխանը, որը տպագրում ենք ստորև:

«Հարգելի գործընկեր: Մայիսի 8-ին «Փաստ» թերթում և համանուն կայքում հրապարակվել է «Հանրայինի «սև ցուցակը»» վերտառությամբ հոդված, որտեղ առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը: «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույնով պահանջում ենք հրապարակման հերքում՝ ըստ օրենքով ամրագրված ձևաչափի և պահանջների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ