Խուզարկություններ՝ Գեղարքունիքում․ հայտնաբերվել է սառը զենք, եղել են բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով մայիսի 4-ից 7-ը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գեղարքունիքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին ՃՈ Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողները։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ։

Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել է սառը զենք և այլն։ Հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 88 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

--00—ԼՄ