Ներառե՛ք ռազմարդյունաբերությունը, քչացրե՛ք պաթոսը․ նախկին իմքայլականի՝ հաղթանակի բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1

Իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ասում ենք՝ որն՞ է հաղթանակի բանաձևը…» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով հաղթանակի իր բանաձևը։

«Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70 մլն դոլար՝ յուրաքանչյուր հաջորդ տարի ավելացնելով 20-40 մլն՝ ըստ արդյունքների, որի կեսը հատկացնել ժամանակակից հաստոցների ու սարքավորումների ձեռքբերմանը, ձեռք բերել աշխարհի ամենաժամանակից հաստոցներն ու սարքերը:

Ձևավորել ԳՀՓԿ պետական պատվեր,արդյունքի դեպքում կնքել սերիական արտադրության 3-5 տարվա պայմանագրեր ձեռնարկությունների հետ (այս մասը երկար կարելի է գրել):

Ռադիոֆիզիկա, մեքենաշինություն և մի քանի այլ մասնագիտությունների գծով հրավիրել հայազգի և ոչ միայն, աշխարհի լավագույն մասնագետներին, այս մասնագիտություններ գծով սահմանել անվճար կրթություն, պայմանով, որ ավարտելուց հետո նվազագույնը 5 տարի պետք է աշխատեն ոլորտի ձեռնարկություններում:

Սա քայլերից ընդամենը մի քանիսն են, նախընտրական ծրագրերում ներառե՛ք ռազմարդյունաբերությունը ու քչացրե՛ք պաթոսն ու կենացները:

Հաղթանակի բանաձևը սա է»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս