Իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,-ասել է Փաշինյանը:

:

հասարակական
հասարակական