Տեր-Պետրոսյանը ցույց է տալիս՝ պետականությունը փրկելու համար արեց հնարավորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Մաթեմատիկոս, մանկավարժ Սմբատ Գոգյանը հետաքրքիր է համարում այն փորձառությունը, որն ունեցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում: Ցավում է սակայն, որ փորձն ու հմտություններն ամբողջովին ու ի շահ ոլորտի զարգացման չեն ծառայել:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ կառավարությունն, ի պատասխան իր բարձաձայնած մտահոգությունների, հստակ պատասխան է տվել՝ «ում ուզենք, ոնց ուզենք նրան էլ ռեկտոր կդարձնենք»:

Նա նշել է, որ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, նախորդ տարվա նոյեմբերին իշխանության կողմից նորից համագործակցելու առաջարկ եղել է, բայց ինքը հրաժարվել է։

Նախընտրական ակտիվ այս փուլում համագորածակցության առաջարկներ նաև այլ ուժերից է ստացել, բայց մերժել է:

Քաղաքական թեմային անդրադառնալով ու խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մյուս երկու նախագահներին արված միասնության դաշինք ստեղծելու առաջարկից՝ Գոգյանը նկատել է. «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն առաջարկն անելիս գիտեր, որ այն մերժվելու է: Նա ուզում է ցույց տալ, որ պետականությունը փրկելու համար արեց հնարավորը, ու եթե դա այդպես է, ես վախեցած եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։