Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

կորոնավիրուս

Համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի, մենք չենք կարողանա կանգնեցնել համավարակը: Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- հայտարարել է Մակրոնը:

Նա կոչ է արել ԱՄՆ-ին հանել պատվաստանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները:

--0--ԿԿ