Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

շքերթ

Վատ եղանակը կարող է ազդել Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում Հաղթանակի օրն անցկացվելիք շքերթի օդային հատվածի վրա: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մայիսի 8-ին և 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղումներ են սպասվում: Գիշերը սպասվում է 4-6 աստիճան, իսկ ցերեկը՝ մինչև 14 աստիճան տաքություն: Հաղթանակի օրն ամպամած եղանակ է կանխատեսվում: Այս է պատճառը, որ Շքերթի օդային հատվածը հարցականի տակ է: 

--00--ԱԹ