Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և դի, կա նաև վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ  ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:
 
Հայտնաբերվել է նաև «Mercedes Տ 500» մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է  բիտա:

Դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ացվան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը:
 
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը: 

--00--ԼՄ