Պարտվածների տեղը պատմության աղբանոցում է, ապագա ԱԺ-ում իշխող ուժը դոմինանտ չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Ապագա խորհրդարանում որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմելու, և իշխող ուժն էլ դոմինանտ դեր չի ունենալու: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:  

«Ամենամղձավանջային երազում անգամ չեմ կարող պատկերացնել, որ մեր ժողովուրդը այնքան է կորցրել սթափությունն ու մտքի կենսունակությունը, որ չհասկանա՝ պարտվածին չի կարելի թողնել իշխանության, պարտվածների տեղը պատմության աղբանոցն է»,-ասել է Սահակյանը:  

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է քաղաքական ճգնաժամից դուրս գալ շահեկան վիճակում։ «Եթե որևէ խնդիր չկա երկրում, և իշխանությունը ոչինչ չունի անելու իր ախոյաններին, այսպես ասած, նեղը գցելու համար, ապա այս ընտրություններն անիմաստ են։ Թող երկուշաբթի քվեարկվի, դառնա վարչապետ»,-նշել է Սահակյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական այլ հրատապ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: