Հումանիտար ականազերծման կենտրոնն ականների վտանգի իրազեկման դասընթացներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ականազերծող

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում դպրոցականների համար իրականացվում են ականների վտանգի իրազեկման դասընթացներ: Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից: 

Այժմ անցկացվող ուսումնառության նպատակն է Էջմիածնի երեխաներին փոխանցել անվտանգ վարքագծի ճիշտ կանոնները։ Դասընթացի ընթացքում, ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը երեխաներին ծանոթացրել է ականների տեսակներին, իսկ ականների վտանգի իրազեկման մասնագետները աշակերտներին սովորեցրել են անվտանգ վարքագծի կանոնները։

 --00—ՄՀ