Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից Մոուրինյոյի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել«Յուվենտուս»-ին:

Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է  որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ նա՝ աշխատել պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ»  և «Պորտու»  ակումբներում մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում  է մնացել նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։  Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

  --00—ՄՀ