«GAZ-69»-ը 10 մետր բարձրությունից ընկնելով հայտնվել է շինարարական հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

․

Մայիսի 6-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

--00--ԱՀ