Շաքարավազի գինը մեկ տարում աճել է ավելի քան 40 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

շաքարավազ

2021թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.7% հավելաճ): Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2021թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.9-1.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

Սննդամթերքի գներ: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ` 7.8% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%): Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3% գնաճ

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝4.7%-ով: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1% և 1.6%:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում): 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7% գնաճ: 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.6%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.7%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.9%, հագուստի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.0%, խոշոր կենցաղային սարքերի՝ 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 2.4% գնաճ:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի 0.2% գնանկում: 2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ:

--00--ԱԹ