ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել․ ցուցակներն են ճշգրտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

Արմեն Գրիգորյան

ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել,  ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններում համախմբվելու առաջարկին, Գրիգորյանն ասաց, որ մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց, այնուհետ հավելեց, որ 2018-ին  ժողովուրդը նրանց գնահատական տվել է:

«Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում  նման հանդիպման ֆորմատ է եղել ու իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անել, եթե հիշում եք, այդ ժամանակ ու հետո մեղադրեցին վարչապետին, որ իրենց համագործակցության չստացվելու, այսպես ասած, մեղավորը վարչապետն է։ Կարծում եմ՝ խնդիրը որևէ անձ չի, այլ՝ հենց իրենք են ու իրենց անհաջողությունները»,- նշեց Գրիգորյանը։

--00—ՄՀ