Զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

քկ

04.05.2021թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից  զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ