Մարտունեցիների շնորհիվ Գարեգին Նժդեհի արձանը մնաց տեղում, բայց դեռ հարցը լրիվ լուծված չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում Գարեգին Նժդեհի արձանի լուսանկարներն է հրապարակել և կից գրառում արել։

«Սիրելի՛ ընկերներ, շատերդ եք հարցնում Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված շրջանառվող լուրերի մասին, դրա համար ինչ կա այս պահի դրությամբ գրում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք։

Այսօր Մարտունի է ժամանել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը արձանը հանելու հարցով։ Մարտունեցիների շնորհիվ արձանը մնաց իր տեղում, բայց դեռ հարցը լրիվ լուծված չէ։ Մանրամասն չեմ նշում, թե ինչ ենք խոսել, քանի որ հատուկ որևէ բան չկա։

Հ․ Գ․ 2-րդ նկարում երևացող ճանապարհն էլ տարիներով կառուցում են չեն կարողանում ավարտին հասցնել

Հ․ Գ․ 2 Նկարները արված են այսօր՝ 19:20-ին»,-գրել է Արտակ Մկրտչյանը։

նկար

նկար

--00—ԼՄ