Արագածոտնի մարզպետը Աշտարակի ԲԿ-ում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը երեկ Աշտարակի բժշկական կենտրոնում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, արդեն պատվաստվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Հայաստանի մի շարք նախարարներ, մարզպետներ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

--00—ԼՄ