Որոշ ԶԼՄ-ներ ոստիկանության պաշտոնյաների վերագրում են արարքներ, որոնք իրական չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

Որոշ լրատվամիջոցներ ոստիկանության տարբեր պաշտոնյաների նախընտրական գործընթացներում վերագրում են արարքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Հիշեցնում ենք, որ ոստիկանության բոլոր ծառայողներն ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում իրենց հստակ գործառույթներն իրականացնում են բացառապես օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում։

Խնդրում ենք ձեռնպահ մնալ անփաստարկ տեղեկատվություն տարածելու փորձերից և անհիմն լուրերով չապակողմնորոշել հանրությանը։

--00—ԼՄ