Քոչարյանից Սերժ Սարգսյան հող չհանձնելու կարմիր գիծ ունեին. Փաշինյանը չպահեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ռոբերտ Քոչարյանը գնալուց մեկ նախադասություն ասաց՝ «այնուամենայնիվ, ես հպարտ եմ, որ այն նախագահն եմ, որ ոչ մի թիզ հող չհանձնեցի թշնամուն»։ Սա կարմիր գիծ էր ապագա բոլոր նախագահների համար։ Նույնն արել են նաև մյուս երկու նախագահները։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չպահպանեց այդ կարմիր գիծը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

«Փաշինյանը երբ իշխանությունից հեռանա՝ ի՞նչ է ասելու։ Մեր հայրենիքի կորուստի շրջանակը ո՞նց է ազգին բացատրելու»,-ընդգծել է նա։

Խոսելով Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ նախկին և ներկա ղեկավարների բանավեճի մասին՝ Պողոսյանը նկատել է․

«Դա հիմա դարձել է մանիպուլատիվ դաշտի խնդիր՝ ով ոնց կհասցնի, քանի որ կա գաղտնիության որոշ աստիճան։ Դա այսօ՞ր է իմացել Նիկոլ Փաշինյանը։ 2018-ի հոկտեմբերին ինչո՞ւ այդ գնդակը նորից հետ գցեց։ Շատ արտակարգ առիթ էր ստեղծվել։ Ինքն էլ մարդ էր, որը խոստացել էր բաց քննարկել»,- ասել է նա։

Ընտրությունների, քաղաքական ընտրապայքարի և անելիքների վերաբերյալ՝ առավել մանրամասն տեսանյութում։ 

--0--ԿԿ