Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը նշանակում է՝ նրա հայտնած տեղեկությունները ճիշտ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը առաջին հերթին նշանակում է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Այո, պարտված պատերազմի ավարտից հետո նրա ասածները պետական գաղտնիք համարելը մեղմ ասած ծիծաղելի է։

Սակայն ամենակարևորն այն է, որ եթե ընդունում եք ասածների իրական լինելը, ապա նախևառաջ մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենար ձեր ինքնահռչակ գերագույն-գլխավոր ժամանակավոր պաշտոնակատարը ու շատ ավելի ծանր հոդվածներով»:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանն այսօր ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։