Սյունիքում սողոսկող պատերազմ է. փորձելու են մարդկանց տարհանել. Պավլիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Մեր իշխանությունների թույլտվությամբ ու դրսի օժանդակությամբ Սյունիքում սողոսկող պատերազմ է ընթանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը։ 

Ըստ նրա՝ փորձելու են մարդկանց տարհանել՝ նրանց մեջ վախ, անհանգստություն սերմանելով։

Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Մանուկյանը նկատել է, որ չկան քաղաքական դեմքեր և ուժեր, որոնք փլատակների տակից մարդկանց կորցրած հավատը կվերականգնեն։

Մանուկյանի տեղեկացմամբ՝ իրենց ձևավորած շարժումը մասնակցելու է ընտրություններին։

«Շան հետ ճանապարհ ենք գնալու, բայց փայտը ձեռքներիս։ Մենք առաջարկում ենք հայրենատիրություն ու դրանով կմտնենք թատերաբեմ»,- ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ