ՀՀԿ երեկվա որոշումը և իմ սսուլիսը հասկանալի պատճառով շատ ռեզոնանսային էին․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Աշոտյան

ՀՀԿ երեկվա որոշումը և իմ սսուլիսը հասկանալի պատճառով շատ ռեզոնանսային էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եվ որքան էլ բարդ է բոլորիս համար, որքան էլ ոմանց մեր որոշումը անհանգստացրեց, որքան էլ առկա են նեղ շահեր, հիշենք, որ ընդմիշտը Հայաստանն է։

Այո, այսօր երեկոյան արդեն այցելել եմ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցության կենտրոնակայան։

Աշխատանքը մեկնարկեց...»,- գրել է Աշոտյանը:

Նշենք, որ երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:

--00--ԱՀ