Բախվել են ГАЗ Ա64 ավտոբուսը և ВАЗ 2121, ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

․

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսեկան Ադրիանա Գ.-ն,  6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երևան երթուղին:

--00--ԱՀ