Լիտվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանությունը «պատմական ճշմարտությունը» է անվանել

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

Լիտվա ԱԳՆ

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա24»-ը:

Լանդսբերգիսը նշել է, որ այդ «պատմական ճշմարտությունը» ճանաչել է նաև Լիտվան:

«Մենք տեսանք, թե ինչպես ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ընդունել է այդ պատմական փաստը, որ ընդունել է նաև Լիտվան»,- ասել է նա:

--00--ԱԹ