Բանակին 15 մլն դոլար փող եմ տվել, հիմա շատերը հույսը կորցրել են՝ անվտանգություն չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

«Վերադառնալու եմ քաղաքականություն։ Առայժմ չեմ կարող ասել՝ կուսակցություն կհիմնե՞մ, թե՞ որևէ մեկին կսատարեմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։

Արզաքանցյանի կարծիքով՝ գործող իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը։

«Շատերը հույսները կորցրել են, անվտանգություն չկա։ Սյունիքի շուրջ վտանգ կա։ Պետք է համախմբված լինենք, որ թշնամին մեզ հետ չկարողանա խոսել հաղթողի լեզվով։ Մեր արժանապատվությունը պետք է բարձրացնենք»,- ասել է նա։

Արզաքանցյանը, կարևորելով մարտունակ ԶՈւ ունենալը, ասել է, որ ինքը մշտապես եղել է բանակի կողքին՝ հիշեցնելով, որ 2008թ.-ին 15 մլն դոլար է հատկացրել։ Աջակցություն է ցուցաբերել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ