Օշականում այրված բնակարանում հայտնաբերված դիակի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Օշական

Ապրիլի 28-ի առավոտյան Օշական գյուղում այրված բնակարանում հայտնաբերված դիակի ինքնությունը հայտնի է։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի Օշական գյուղում. ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:  Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

 --00—ՄՀ