ԼՂ-ում խաղաղապահների մարդասիրական կենտրոնին դիմել է շուրջ 3600 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունելության կետում գործում է «թեժ գիծ» անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու, զինծառայողների որոնողական աշխատանքների, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակություն և այլ խնդրահարույց թեմաներով։

 «Այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհետ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմեր խնդրել է պայթուցիկ նյութերից մաքրել իր պարտեզները», - հայտնել է Մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Արձագանքման կենտրոնին դիմել է շուրջ 3600 մարդ, այդ թվում ավելի քան 800-ը դիմել է հեռախոսով։

--00—ՄՀ