Մարուքյանը բարոնուհի Քոքսին խնդրել է, որ Մեծ Բրիտանիան ևս ճնշի գերիների վերադարձի մասով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ և կից գրառում արել։

«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել եմ բրիտանական պառլամենտում, ինչպես նաև կառավարության առջև, լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ մեր եղբայրներին օր առաջ ետ վերադարձնելու հարցով։

Բարոնուհի Քոքսը խոստացավ իրենից կախված ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար»,-գրել է նա:

--00—ԼՄ