Տարաձայնություններ՝ ՔՊ-ի և «Առաքելություն» կուսակցության անդամների միջև․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աժ շենք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ են առաջացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների եւ «Առաքելություն» կուսակցության անդամների միջեւ:

Բանն այն է, որ այս երկու կուսակցությունները խորհրդարանում ներկայանում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներքո, ու երբ ապրիլի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվեց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, խմբակցության մի քանի պատգամավորների եւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ լեզվակռիվ է եղել:

Մենք տեղեկացանք, որ «Առաքելության» ներկայացուցիչները իմքայլականներին մեղադրել են երկիրը վատ կառավարելու, տարբեր հարցերում թերանալու, խնդիրները լուծել չկարողանալու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ պատգամավորների թվում են Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանը, Կորյուն Մկրտչյանը, որոնք իրենց գործունեության ընթացքում առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել:

Իշխանական թեւն էլ փորձել է հասկացնել, որ իրենք միմյանցից չեն բաժանվում, այլ հրաժարականը հնարք է, ու իրենք կրկին ստիպված կլինեն միմյանց հետ նույն ճամբարում լինել, պետք չէ նման ձեւով խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ