Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: «Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով,- մասնավորապես ասել է նախագահը: - Այսօր դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը Ձեր և Ձեր գործընկերների ձեռքերում է»:

--00--ԱԹ