ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Արդշինբանկը շարունակում է ընդլայնել արդիականացված մասնաճյուղերի ցանկը՝ տրամադրելով ժամանակակից բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ապրիլի 23-ին վերաբացվել է բանկի «Էջմիածին» մասնաճյուղը: Բացման արարողությանը մասնակցել են քաղաքի ղեկավարները, հաճախորդները, ինչպես նաեւ բանկի ղեկավարներ:
Ողջույնի խոսքում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կարևորեց Արդշինբանկի ներդրումները տարածաշրջանի զարգացման գործում: «Տարածաշրջանի համագործակցությունն Արդշինբանկի հետ, անկասկած, մեծ ներուժ ունի: Ուրախ եմ, որ այսքան շատ Էջմիածնեցիներ այժմ կկարողանան սպասարկվել ավելի հարմարավետ պայմաններում», - մասնավորապես ասաց նա:
Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը նշեց, որ նոր ժամանակակից մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է առավել հարմարավետ սպասարկման պայմաններ, շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, ֆինանսական ծառայությունների և նոր բանկային տեխնոլոգիաների հասանելիություն: «Այս ամենն արվել է ինչպես բնակիչների, այնպես էլ տարածաշրջանային բիզնեսի սպասարկման որակը բարձրացնելու նպատակով: Միաժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում հեռավար սպասարկման զարգացմանը, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին կապ հաստատել բանկի հետ 24 ժամյա ռեժիմով: Սա մասնաճյուղային ցանցի արդիականացման լայնածավալ ծրագրի շրջանակներում 60 մասնաճյուղերից արդեն 56-րդն է», - ընդգծեց Ա. Խաչատրյանը:
Նոր մասնաճյուղը գտնվում է Էջմիածնում, Նար Դոսի 1 հասցեում: Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթիից ուրբաթ 09:15-ից մինչև 16:45, շաբաթ՝ 10:15-ից մինչև 13:45:
Հիշեցնենք, որ Արդշինբանկն ունի հանրապետությունում խոշորագույն մասնաճյուղային ցանցերից՝ ներառելով 60 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
--0--ԿԿ