ՀՀ նախագահը ընդունեց կառավարության հրաժարականը․ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. ընդունել Կառավարության հրաժարականը», - ասցած է հրամանագրում։

Կառավարությունը նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։

--00--ԱՀ